Լրահոս
Օրվա լրահոսը

Facebook-ը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում է․ պետբյուջե է վճարել 332 մլն դրամ

Հունվար 27,2023 20:03
fb

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թվականի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ 2022-ի խոշոր հարկատուների ցանկում է հայտնվել «Meta Platforms»-ը, այն հանրությանը հայտնի Facebook, Instagram, WhatsApp սոցիալական հարթակների սեփականատերն է։ Ընկերությունը ՀՀ բյուջե է վճարել 332 մլն դրամ, ցանկում 803-րդն է։ Իսկ խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը հայտնվել է, քանի որ անցյալ տարի կառավարությունը որոշում է կայացրեց հարկային դաշտ բերել սոցիալական ցանցերում եւ էլեկտրոնային հարթակներում (Facebook, Google) տեղադրված տեղական գովազդը։ Նշենք, որ օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ է մտել անցյալ տարվա հունիսի 1-ից։

Խոշոր հարկատուների ցանկը կրկին գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։ Ընկերության՝ 2022-ին վճարած հարկերը շեշտակի աճել են, դիտարկվող տարում վճարել ՝ 143, 9 մլրդ դրամ, մինչդեռ 2021-ին ընդամենը 48,8 մլրդ դրամ հարկ է վճարել։

Հաջորդը «Գազպրոմ Արմենիա»-ն է, բյուջե է վճարել 52 մլրդ դրամ, իսկ 2021-ին՝ 47,8 մլրդ դրամ։

Ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո»-ն 2022-ին ցանկում երրորդն է, վճարել է 45 մլրդ դրամ հարկ, իսկ 2021-ին՝ 42,1 մլրդ դրամ, իսկ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը նախորդ տարի վճարել է 27 մլրդ դրամ հարկ, 2021-ին՝ 20 մլրդ դրամ։

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 5-րդն է, 19,5 մլրդ դրամ հարկ է վճարել։ Այս ընկերությունը 2021-ին վճարել է ընդամենը 3,6 մլրդ դրամ։

«Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն նախորդ տարի 18 մլրդ դրամ է վճարել, 2021-ին՝ 12,8 մլրդ դրամ։

Ցանկում հաջորդը «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունն է, վճարել է 17,5 մլրդ դրամ հարկ, 2021-ին այս ընկերությունը ցանկում 42-րդն էր, վճարել էր 4,4 մլրդ դրամ։

Պետք է նշել, որ 2021-ի համեմատ նախորդ տարի բավականին աճել են պետբյուջե վճարվող հարկերը, 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերն ավել են 32%-ով։

«Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը ցանկում 8-րդն է, վճարել է 16,9 մլրդ դրամ, 2021-ին վճարել է 13,2 մլրդ դրամ։ Հաջորդը «Սի Փի Էս Էներջի Գրուպ»-ն է, վճարել է 16,9 մլդ դրամ։

Հեռահաղորդակցության ոլորտի «ՄՏՍ Հայաստան» ընկերությունն էլ վճարել է 15,9 մլրդ դրամ, ցանկում 10-րդն է։ 2021-ին այս ընկերությունը վճարել է 15,7 մլրդ դրամ։

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս էնդ Հոլդինգը»-ը 2022-ին պետբյուջե վճարել 13,6 մլրդ դրամ, իսկ 2021-ին՝ 10,5 մլրդ։ Նրան պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Ալեքս Տեքստիլ»-ը վճարել է մոտ 869 մլն դրամ հարկ, իսկ 2021-ին ՝ 853 մլն դրամ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը երեկ կետով առաջ է անցել, 2021 –ին ցանկում 16-րդն էր, 2022-ին՝ 13-րդը։ Ըստ այդմ, նախորդ տարի վճարել է 12,9 մլրդ դրամ, 2021-ին՝ 8,9 դրամ։

2022 թվականին 1000 խոշոր հարկ վճարողները պետական բյուջե են վճարել 1 տրիլիոն 490 միլիարդ դրամ, ինչը 361.5 միլիարդով ավելի է 2021-ի համեմատ։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031