Հայկական բանակի կազմավորման 31-րդ տարեդարձին ընդառաջ՝ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքում հանդիսավորությամբ բարձրացվեց հայկական եռագույնը։ Բերդի «Սորաններ» դենդրոպարկում դրոշի տեղադրումը նախաձեռնել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը։ Միջոցառմանը հայրենասիրական երգերի կատարումներով եկան Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի դասախոս Սամսոն Պանյանը և սաները:
Բերդի համայնքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ վաղը նույնպես համայնքում նախատեսվում են հայրենասիրական միջոցառումներ՝ ուղղված հայրենասիրական ոգու բարձրացմանը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Բերդի համայնքապետարանի