Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քանի որ այս անգամ խոսքը համայնքային բյուջեի մասին չէ, այլ՝ պետական, պիտի խնդրեմ այս մրցույթն ուսումնասիրեն ԱԺ համապատասխան հանձնաժողովի պատգամավորները և վերահսկող կառույցները:
Հիմա էլ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնն է տանիքի նորոգման 81 մլն դրամի մրցույթ հայտարարել՝ առանց նախագծի, ընդամենը մի գների աղյուսակով, որտեղ չի նշված, թե ինչ ծավալի աշխատանք է ու չկա նախահաշվային ընկերության կնիքով հաստատում:
Նաև, հաշվի առնելով, որ շենքը հուշարձան եզակի կառույց է, հրավիրում եմ Հայաստանի ճարտարապետների միություն ուշադրությունը: Հատկապես նախագծի բացակայության մասով»:
Կարդացեք նաև