Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում կոչ է արել Մոսկվային ու Երևանին քաղաքական կամք ցուցաբերել` առկա տարաձայնությունները լուծելու համար:
«Մենք կարծում ենք, որ պարբերաբար առաջ եկող բարդությունները գետնի վրա չպետք է խոչընդոտ, առիթ դառնան բանակցային գործընթացի որոշակի սառեցման համար: Անհրաժեշտ է ինչ-որ կերպ վերսկսել աշխատանքները բոլոր ուղղություններով, այդ թվում տրանսպորտային հաղորդակցությունների բացում, սահմանազատում, խաղաղության պայմանագրի ստորագրում և շփումներ քաղհասարակության մակարդակով»,- ասել է Զախարովան: Եվ կոչով դիմում ենք Բաքվին ու Երևանին ցուցաբերել քաղաքական կամք` եղած տարաձայնությունները կարգավորելու համար»,- ասել է նա:
Ուստ Զախարովայի` Ռուսաստանի ՊՆ-ն ռուս խաղաղապահ առաքելության հրամանատարության հետ գործակցությամբ մշտական կապի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Ըստ նրա, ի տարբերություն արտաքին այլ խաղացողների, որոնք սահմանափակվում են հայտարարություններով և ապաէսկալացման կոչերով, Ռուսաստանը տեղում հանգուցալուծում է փնտրում և հումանիտար աջակցություն է ցուցաբերում:
«Մենք կոչ ենք անում լիարժեք ապաշրջափակել Լաչինի միջանցքը` համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարության»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ