Հունվարի 27-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորդիս Քոլբրուն Գիլֆադոթիրի հետ:
Նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:
Հեռախոսզրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորդիս Քոլբրուն Գիլֆադոթիրի՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեի նախագահողի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ արտահայտած հստակ դիրքորոշումը:
Հաշվի առնելով օրեցօր ահագնացող իրավիճակը՝ հայկական կողմն ընդգծել է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Իսլանդիա երկկողմ համագործակցության խորացմանը և ընդլայմանն առնչվող հարցեր։
ՀՀ ԱԳՆ