Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունավետության բարձրացման հարցերը

Հունվար 27,2023 17:59

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխտնօրեն Նանա Սկաուին:

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» գործակալության ղեկավար Սաթենիկ Մկրտչյանը:

Ողջունելով հյուրերին` նախարարն անդրադարձել է Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությանը` հատկապես կարևորելով Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունավետ իրագործումը մարզային դպրոցներում:
«Մեր համատեղ աշխատանքային ծրագրերը երկարատև համագործակցության հիմքեր են ստեղծում: Հայաստանի բոլոր մարզերում ՀՀ կառավարությունը և ՊՀԾ-ն հաջողությամբ իրականացնում են դպրոցական սննդի ծրագիրը, որն այս տարիների ընթացքում դարձել է մարդկային կապիտալի զարգացման և ազգային աճի խթանման ամուր հիմք: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի, տեղական իշխանությունների, դպրոցների տնօրենների և ծնողների համատեղ ջանքերի շնորհիվ:

Համագործակցության արդյունքում վերանորոգվել են դպրոցական ճաշարանները և վերազինվել ժամանակակից սարքավորումներով, վերապատրաստվել են նաև խոհարարները: Չնայած արձանագրված հաջողություններին՝ կան մարզային դպրոցներ, որոնց համար դեռևս անհրաժեշտ է իրականացնել խոհանոցների և ճաշարանների հիմնանորոգում, համապատասխան գույքի ձեռքբերում: Կարծում եմ՝ ունենք ամուր հիմքեր, որպեսզի այս ծրագիրը շարունակենք նաև Երևանում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ ծրագրի նպատակը միայն երեխաներին տաք սննդով ապահովելը չէ. այն ունի նաև շատ կարևոր այլ բաղադրիչ. «Ծրագիրը թույլ է տալիս առողջ սնունդը և ապրելակերպը ներառել դպրոցական բաղադրիչում ու դրա միջոցով ձևավորել հանրային վարքականոն»:

Հանդիպման ընթացքում ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխտնօրեն Նանա Սկաուն խոսել է ՊՀԾ Հայաստանի ռազմավարության ու առաջիկա առաջնահերթությունների մասին: Նա հատկապես կարևորել է համագործակցության շարունակությունը՝ նշելով, որ «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակում արդեն վերապատրաստվել է շուրջ 6000 անձ և արդեն հնարավոր է նրանց համագործակցությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետ:

«Մենք ավարտել ենք խոհանոցային տարածքների քարտեզագրումը, որոնք արտակարգ իրավիճակի պայմաններում կարող են ծառայել որպես ապաստարաններ: Հույս ունեմ՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը համաֆինանսավորման արդյունքում կներդրվի նաև Երևանում»,- նշել է Նանա Սկաուին:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի փոխտնօրենի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղում ծավալվող հումանիտար ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրներին և նշել է, որ 2023 թվականի հունվարի 12-ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիին նամակ է ուղղվել, որում կոչ է արվել ՄԱԿ-ի ՊՀԾ-ին օգտագործել իր տրամադրության տակ գտնվող բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի երեխաներին և ապահովելու նրանց կրթության իրավունքը:

Նշելով, որ բարձրաձայնված խնդիրը գտնվում է միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում՝ Նանա Սկաուն հույս է հայտնել, որ խնդիրը կստանա դրական հանգուցալուծում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031