«Ազատություն». Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Meduza-ն երկրում անցանկալի կազմակերպություն է ճանաչել:
Կարգավիճակը նշանակում է, որ հրատարակության հետ համագործակցությունը կարող է քրեական հետապնդման պատճառ դառնալ ՌԴ քաղաքացիների համար։
Դատախազությունը պնդում է, թե Meduza-ի իրավաբանական անձը «վտանգ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության սահմանադրական կարգի և անվտանգության հիմքերի համար»։
Մինչ այս Proekt և The Insider հրատարակությունների խմբագրություններն էին ներառվել անցանկալի կազմակերպությունների ցանկում։
Կարդացեք նաև
Meduza-ն հրապարակում է լրագրողական հանրության արձագանքները Ռուսաստանի իշխանությունների որոշմանը։ Meduza-ին աջակցել են, մասնավորապես, Dozhd-ը, Republic-ը , Paper-ը, Novaya Gazeta. Եվրոպա-ն, մի շարք այլ լրատվամիջոցներ, խմբագիրներ և լրագրողներ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: