Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ գազից հիվանդանոց տեղափոխված աշակերտները ունեն շնչառական որոշակի խնդիրներ, բայց ավելի շատ հուզվել էին

Հունվար 27,2023 16:53

Այսօր Հրազդանի թիվ 11 դպրոցում անհայտ գազից ինքնազգացողության վատացմամբ հիվանդանոց տեղափոխված աշակերտները շնչառական որոշակի խնդիրներ ունեին: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Կոտայքի մարզպետարանի կրթության վարչության պետ Կարեն Հունանյանը. «Այցելել եմ հիվանդանոց, ծանր դեպքեր չունենք, բավականին լավ են, ունեն շնչառական որոշակի խնդիրներ, բայց ավելի շատ հուզվել էին»:

Նա ասաց, որ հակված չէ հանցագործության տարրեր տեսնել կատարվածի մեջ. «Երեխա է»: Ըստ Կարեն Հունանյանի՝ աշակերտները համադասարանցիներ չեն:

Դպրոցի տնօրենը մեր զանգերին չպատասխանեց:

Գոռ Աբրահամյանը՝ ֆեյսբուքյան էջից

Իսկ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը ասաց, որ ահազանգից անմիջապես հետո նախաձեռնվել է քրեական վարույթ, քրեական օրենսգրքի 171 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, քննիչները մեկնել են իրենց նախնական անհետաձգելի քննչական գործողությունները կատարելու, դեռեւս վաղ է դեպքի հանգամանքների մասին նախնական տեղեկություն ասելը:

ՀՀ առողջապահության նախարարությունը քիչ առաջ հաղորդեց․ «Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր երեխաները, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, դուրս են գրվել հիվանդանոցից»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան N11 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031