Լրահոս
Օրվա լրահոսը

Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը պետք է ապահովված լինի. Արգենտինայի ԱԳ նախարար

Հունվար 27,2023 16:45

ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի պատվիրակությունը գրասենյակի տնօրեն Արամ Մուրադյանի և հանձնախմբի անդամ Ֆլորենսիա Զանիկյանի մասնակցությամբ, հունվարի 26-ին հանդիպել է Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սանտյագո Կաֆիերոյի հետ և ներկայացրել ադրբեջանական հանցագործ քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի պատասխանատուներն արգենտինական կառավարությունից զորակցություն և ճանապարհի ապաշրջափակման պահանջ են ակնկալել։ Հանդիպմանը արգենտինական կողմից նաև մասնակցել են արտաքին քաղաքականության փոխքարտուղար, դեսպան Կլաուդիո Ռոզենցվայգը և եվրոպական հարցերով նախարար Պաբլո Պինեյրոն։

Հանդիպումից հետո արտգործնախարար Կաֆիերոն թվիթերյան գրառմամբ անդրադարձել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ գրելով․ «Արգենտինան իր մտահոգությունն է արտահայտում Լաչինի միջանցքում հումանիտար իրավիճակի վերաբերյալ և նկատում, որ տեղաշարժի ազատությունը միջանցքում պետք է ապահովված լինի։ Դրա նպատակն է ապահովել բնակչության իրավունքները»։

ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախումբը, ինչպես ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ամբողջ ցանցը, շարունակում է աշխատանքներ իրականացնել Արցախի համար միջազգային զորակցության ապահովման և Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումները սաստկացնելու ուղղությամբ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031