Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները հունվարի 26-ի ժամը 19.30-ի սահմաններում Եղեգնուտ գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-66» մակնիշի մի մեքենա, որը բեռնված էր 5,5 խմ փայտանյութով: 27-ամյա վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Եղեգնուտ գյուղի հարակից անտառից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է մեկ կանգուն ծառ: Նա ձերբակալվել և ներկայացվել է Լոռու մարզի քննչական վարչություն:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն