Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը
Պետք է խուսափել այն մարդկանց աշխատանք վստահելուց, որոնք մուրալով ստացել են կրթության վկայագիր, չեն կարևորում գիտելիքը. այս մարդիկ հետագայում պաշտոն կամ հանրային այլ դիրք զբաղեցնելով կիսատ գիտելիքով վտանգավոր են դառնում երկրի համար, իրենց թվացյալ իմացությամբ համառ մարտնչում են իրական գիտելիքի դեմ, հեղինակազրկում են իրական կրթությունը։
Կրթությունն անփոխարինելի ուժ է, և միայն կրթված մարդը կարող է պտտել իր ոլորտի, երկրի հաջողության անիվը: Պետք է բարձր գնահատել իրական գիտելիք ունեցող մարդկանց:
Այս մասին ասել եմ Հայկական Փի Ար ասոցիացիայի Հանրային կապերի և հաղորդակցության դպրոցի ավարտական հոսքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
Կարդացեք նաև
Խոսել եմ նաև հանրային հաղորդակցության կարևորության մասին, ինչպես նաև այն մասին, որ հասարակության հետ վստահության վրա հիմնված հարաբերությունների հաստատումն առաջնահերթություն է և ունի առանձնահատկություններ։
Հաջողություններ եմ մաղթել ինչպես PR դպրոցի շրջանավարտներին, այնպես էլ Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանին: