Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ Բյուրոն որոշեց․ «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով զեկույց կպատրաստվի

Հունվար 27,2023 14:50

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոն որոշեց «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեման ուղարկել ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողով՝ զեկույցի պատրաստման համար։

Քիչ անց լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ն կհաստատի Բյուրոյի այս որոշումը։

Սա նշանակում է, որ թեև երեկ Լաչինի միջանցքի թեմայով քննարկման ժամանակ որևէ բանաձև չընդունվեց, սակայն այս որոշմամբ նախատեսվում է, որ Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովն առաջիկայում կպատրաստի այս թեմայով զեկույց։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031