Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրց, դաղձ, մասուր հավաքողների գործունեությունը կանոնակարգվելո՞ւ է, հարկվելո՞ւ է»․ Բագրատյանը՝ փոխնախարարին

Հունվար 27,2023 14:22

«Բուսական աշխարհի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է ոլորտի լիազորող նորմեր սահմանել. որոշ իրավական ակտեր կհամապատասխանեցվեն սահմանադրության պահանջներին։ Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հարցի զեկուցող՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանից ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ոլորտին վերաբերող մի խնդրի մասին հարցրեց։

«Այդ լիազորող նորմերը կարտացոլե՞ն այն հանգամանքը, որ բուսական աշխարհի հետ կապված որոշակի տնտեսվարողներ գործունեություն են ծավալում ուրցի, դաղձի, մասուրի հավաքմամբ։ Այս դաշտը կանոնակարգվելո՞ւ է։ Հիմա չկա որեւէ օրենք, որը կանոնակարգում է ոլորտը։ Պետք չէ՞ այս գործունեությունը հարկել։ Սա կարեւոր հարց է,-հարցրեց Սերգեյ Բագրատյանը։

Փոխնախարարը պատասխանեց, որ օրենքը թույլ է տալու կենդանական եւ բուսական աշխարհի կադաստրային տվյալները տրամադրել ՀԿ-ներին կամ դիմողներին․ «Ձեր ասած խնդիրը կարեւոր է եւ ուշադրության կենտրոնում է։ Հենց այսօր առավոտ քննարկում ենք ունեցել։ Վարչության ղեկավարը հավաստիացրել է, որ մշակումներն ընթացքում են, շուտով կարգավորող ակտ կունենանք»։

Սերգեյ Բագրատյանը հավելեց՝ շատ քաղաքացիներ են դիմում անհանգստանալով, որ հնարավոր է ժամանակի ընթացքում լինեն հարկեր, որոնցից իրենք, փաստորեն, խուսափել են։ Արամ Մեյմարյանն արձագանքեց, որ գործընթացը փոքր-ինչ երկար կտեւի, որովհետեւ վերաբերելու է բուսական աշխարհի հաշվառմանը․ «Այս տարի ընդհանուր հաշվառում կլինի»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031