Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կաջակցի լսողական խնդիրներ ունեցող երեխաներին

Հունվար 27,2023 13:55

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գործունեության ընթացքում մշտապես հանդես է եկել տարբեր բարեգործական ծրագրերով՝ աջակցություն ցուցաբերելով հանրության տարբեր խմբերին ու հասարակական նախաձեռնություններին։

Իր 17-ամյակին նվիրված համերգին նվագախումբն ազդարարեց նոր նախաձեռնության մասին. աջակցել լսողական խնդիրներ ունեցող երեխաներին՝ բացահայտելու կամ վերագտնելու հնչյունների կախարդական աշխարհը։ Նվագախումբը տոմսերի վաճառքի հասույթից պարբերաբար հատկացումներ է կատարելու երեխաների համար լսողական սարքերի ձեռքբերման կամ բուժման նպատակով։

Բարեգործական այս ծրագիրը կյանքի կոչելու համար նվագախումբը միավորել է ջանքերը «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության հետ։ «Հավատը» գործում է 1996թ.-ից և անգնահատելի մեծ փորձ ու ներդրում ունի լսողական խնդրով երեխաների կրթական, առողջապահական, սոցիալական կարիքների բավարարման, իրավունքների պաշտպանության գործում:

Երաժիշտների համար անփոխարինելի է աշխարհի լսողական ընկալումը, նրանք կոչված են հնչյունների միջոցով հուզել, ամոքել, գեղեցիկ ապրումներ հաղորդել մարդկանց, և նվագախումբը կանի հնարավորը՝ օգնելով երեխաներին լսել, ընկալել ու գնահատել գեղեցիկը: Այս նպատակին հասնելու համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ունի նաև հանրության աջակցության կարիքը։ Ուստի

Սիմֆոնիկը կոչ է անում հաճախել համերգների` այդպիսով միանալով երեխաների կյանքը վերափոխելու ջանքերին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031