Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փորձ է արվել չհայտարարագրված բնական մուշտակներ ներմուծել

Հունվար 27,2023 13:21

ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունը  բացահայտել  է մաքսային կանոնների խախտման նոր դեպք:

Օրերս Աթենք-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին  ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում ընտրել է մաքսային հսկողության երկուղի համակարգի «Կանաչ ուղի» ընթացակարգը։ Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` քաղաքացու կողմից «Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո, քաղաքացին մաքսային ծառայողների կողմից ուղեկցվել է «Կարմիր ուղի» հսկողության գոտի, որտեղ մաքսային հսկողության են ենթարկվել նրան պատկանող ուղեբեռները:

Մաքսային զննման արդյունքում պարզվել է, որ քաղաքացու ուղեբեռներում առկա է  տարբեր տեսակի և չափի չհայտարարագրված 10 բնական մորթե մուշտակ: Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, և Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով նշանակվել է շուրջ 250 հազար ՀՀ  դրամի չափով տուգանք` չհաշվարկված  մաքսային վճարների ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով: Բացի այդ՝ նշված մուշտակները քաղաքացու կողմից «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով հայտարարագրվել են, որի արդյունքում էլ վերջինիս կողմից վճարվել են օրենքով սահմանված շուրջ 1,3 միլիոն ՀՀ դրամի չափով  մաքսային վճարներ:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031