Դատալեքս համակարգից տեղեկանում ենք, որ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը: Հանրային հեռուստատեսությամբ հնչել էր, որ նա հայհոյել է ԿԳՄՍ արդեն նախկին նախարար Վահրամ Դումանյանին:
Գրիշա Թամրազյանի ներկայացուցիչը այս տարվա հունվարի 5-ին հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հանրային հեռուստատեսության՝ զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքելու մասին։
Հայցադիմումը մակագրվել է դատավոր Էդուարդ Ամալյանին, ու դատավորի աշխատակազմին է հանձնվել հունվարի 9-ին: Հայցադիմումը վարույթ է ընդունվել հունվարի 17-ին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ