Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական խնդրի կարգավորումը խիստ կարևոր է ԱՄՆ պետքարտուղարի համար. Վեդանտ Պատել

Հունվար 27,2023 12:35

ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին և ողջունում է գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական Միության ջանքերն՝ ուղղված տարածաշրջանում վստահություն ձևավորելուն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ապահովելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել անմիջականորեն մեր գործընկերների հետ, ինչպես նաև տարածաշրջանի գործընկերների հետ, երբ դա արդյունավետ է», – ասել է Պատելը:

Լրագրողն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին խնդրել է մեկնաբանել Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու Եվրամիության որոշման առնչությամբ:

«Ինչ վերաբերում է, մասնավորապես, Ռուսաստանի դերին, ԱՄՆ-ը ներգրավված չէր 2020 թ.-ի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարում, որի արդյունքում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին, ուստի ես լրացուցիչ ոչինչ չեմ կարող ասել այդ հարցի շուրջ: Բայց, իհարկե, ինչպես գիտեք, սա խիստ կարևոր է պետքարտուղարի համար՝ մի բան, որի վրա նա մեծ ուշադրություն է դարձրել և որում խորապես ներգրավված է եղել», – եզրափակել է Պատելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031