Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատակամ, հայրենասեր, չընկրկող հայեր են ապրում Արցախում. Մետաքսե Հակոբյան

Հունվար 27,2023 12:04

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Շուտով հինգ տարի կլինի, ինչ օտարածին, ապազգային ուժերը ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի մեզ համոզեն, որ ազգային մտածողությունը մոդայիկ չէ, վտանգավոր է, կործանարար… 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից առ այսօր իրենց ձեռքերը թաթախած յուրաքանչյուր զոհի արյան մեջ, մեզ ուզում են համոզել, որ անզոր ենք, խեղճ, վախկոտ… Այսօր, ամբողջ օրը գործընկերներիս հետ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ յոթ գյուղերում հանդիպել ենք ութ համայնքների բնակիչների հետ:

Կարող եմ երկա՜ր ասել ինչ ենք քննարկել, ինչ հարցեր են բարձրացվել, ինչքա՜ն են շատացել ու բարդացել, եղած կամ նորաստեղծ խնդիրները… բայց կասեմ ամենակարևորը. յուրահատուկ, հաստատակամ, թասիբով, անվախ, հայրենասեր, չընկրկող հայեր են ապրում ԱՐՑԱԽՈւՄ… ապրում են, դրանով իսկ ձախողելով և՛ թշնամու, և՛ թշնամու խամաճիկ տեղական իշխանավորների ծրագրերը…

ԽԵՆԹԱՆԱԼՈւ ՀԱՅՐԵՆԻՔ, ՓԱՌԱՎՈՐ ԱԶԳ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031