Լրահոս
Օրվա լրահոսը

Կասպից ծովը էկոլոգիական աղետի եզրին հասցրած պետությունը փորձում է խոսել էկոլոգիական խնդիրներից. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 27,2023 10:51

Ադրբեջանի նկատմամբ գործադրվող աննախադեպ միջազգային ճնշումներին Բաքուն սկսել է արձագանքել հերթական կեղծիքների չափաբաժինների տարածմամբ եւ մանիպուլյացիաների դիմելով: Մեկ օրվա ընթացքում այդ երկրի երկու պետական կառույց՝ ԱԳ նախարարությունը եւ ՄԻՊ-ը, միաժամանակ փորձեցին իրականությունը նենգափոխելու անհաջող եւ ցածրորակ փորձ ձեռնարկել: Այդ երկրի արտաքին գերատեսչությունը հայտարարեց, թե Լաչինի միջանցքում ստեղծված  իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում եւ կողմնակալ է, իսկ օմբուդսմենն էլ ադրբեջանական կեղծ բնապահպանական օրակարգն Արցախի նկատմամբ անհաջող շահարկելուց հետո արդեն տեղափոխեց Հայաստանի վրա՝ հայտարարելով, թե միջազգային հանրությունը պետք է պահանջի դադարեցնել Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությունը, իբր թե այն կարող է ունենալ Չեռնոբիլի եւ Ֆուկուսիմայի ատոմակայանների ճակատագիրը:

Վերջին տասնամյակներում նավթի եւ գազի գերարդյունահանման հետեւանքով աշխարհի ամենամեծ լիճը՝ Կասպից ծովը, էկոլոգիական աղետի եզրին հասցրած պետության իշխանությունների ներկայացուցիչը փորձում է խոսել Հայաստանի ատոմակայանի էկոլոգիական խնդիրներից, այն դեպքում, երբ «Ռոսատոմի» օգնությամբ նրա արդիականացումն ավարտվել է բոլորովին վերջերս՝ 2021 թ. իսկ 2022-ի հոկտեմբերին Ատոմային: Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ դրանից հետո Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ապահովման ոլորտում իրավիճակը բարելավված է։

Պաշտոնական Բաքուն լավ գիտի, որ եվրոպական երկրները զգայուն են ատոմակայանների խնդրի հանդեպ, եւ Արցախի ժողովրդի նկատմամբ ձեռնարկած իր հակահումանիստական քայլերը փորձում է շղարշել կեղծ օրակարգով: Միանշանակ է, որ Հայաստանը չի փակի ԱԷԿ-ը, քանի դեռ չի գտել էներգիայի այլընտրանքային եւ էժան փոխարինող:

ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի՝ Արցախի ժողովրդին հումանիտար աղետի առաջ կանգնեցնելու Ադրբեջանի քայլերը դատապարտող հայտարարությանն արձագանքելիս այդ երկրի իշխանությունները գերազանցել են կեղծիքի եւ մանիպուլյացիաների բոլոր չափաբաժինները: Վերջիններս կրկին անհաջող փորձ են անում միջազգային հանրությանը մոլորության մեջ գցել՝ պնդելով, թե բնապահպաններն են փակել ճանապարհը, եւ նրանց պահանջը վերաբերում է շրջակա միջավայրին, այն դեպքում, երբ միջազգային կառույցները եւ հիմնահարցի կարգավորմամբ շահագրգռված պետությունները գերթափանցիկ ձեւով Բաքվին ակնարկել են, որ չեն հավատում այդ կեղծիքին, որ Լաչինի միջանցքում ակցիան քաղաքական է, ինչի հետեւանքով 120 հազար արցախցիներ հայտնվել են շրջափակման մեջ, եւ խախտվում են նրանց բոլոր հիմնարար իրավունքները:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031