Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց այն էլ Շիրակի մարզը տուժած է․ 5 մարզպետ՝ 4 տարում, մեկը մյուսից անհաջող. «Հրապարակ»

Հունվար 27,2023 10:36

Կադրային քաղաքականությունը բոլոր իշխանությունների աքիլեսյան գարշապարն է եղել։

Բայց կադրային քաղաքականությունը նաեւ բոլոր իշխանությունների փրկօղակն էր․ երբ դրությունը լրջանում է, պետության ղեկավարները փորձում են կադրերի փոփոխությամբ աշխատելու իմիտացիա ստեղծել եւ մարդկանց մոտ հույս արթնացնել, թե ինչ-որ բան կփոխվի։

Առանց այն էլ Շիրակի մարզը տուժած է․ 5 մարզպետ՝ 4 տարում, մեկը մյուսից անհաջող։ Նախավերջին մարզպետի՝ նախկին լրագրող տիկնոջ նշանակումն արդեն զավեշտի ժանրից էր, բայց պարզվում է՝ զավեշտականի սահմաններն անընդգրկելի են․ այսօր նշանակված անձը նախկին դաշնակցական է, նախկինում ՀՀԿ-ի հետ աշխատած, բոլոր ժամանակներում, բոլոր իշխանություններին հարմարված մի անձ։ Առհասարակ, ես միշտ կողմնակից եմ եղել նախկինների ժամանակ աճած կադրերն օգտագործելուն, մենք այդքան հարուստ չենք, որ պետական կառույցներում թրծված անձանց հենց այնպես մի կողմ նետենք։ Բայց Փաշինյանի իշխանությունն օգտագործում է նախկինների ամենավատ կադրերին:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ  
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031