Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում վարձակալության ոլորտը պասիվացել է. ռուս քաղաքացիների մեծ մասը, բնակարան է վարձում քաղաքին հարակից բնակավայրերում՝ Աբովյանում, Չարենցավանում. «Ժողովուրդ»

Հունվար 27,2023 10:11

Silver Rea անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ Երեւանում վատ պայմաններով՝ հին վերանորոգումով, չգազաֆիկացված բնակարանի վարձավճարը սկսում է ամսական 200 հազար դրամից:

«Իսկ նորմալ պայմաններով բնակարանի վարձավճարը սկսվում է 300 հազար դրամից, եթե կահույք, տեխնիկա կա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց անշարժ գույքի գործակալը:

Մեր զրուցակցի խոսքով՝ չնայած այս ամենին՝ վերջին երկու ամիսների ընթացքում անշարժ գույքի շուկան (վարձակալության ոլորտը) պասիվացել է, բնակարաններ կան, որոնք ազատ են մնում. Հայաստան ժամանած ռուս քաղաքացիների մեծ մասը, որոնք հեռավար են աշխատում, տուն, բնակարան է վարձում քաղաքին հարակից բնակավայրերում՝ Աբովյանում, Չարենցավանում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031