ՀՀ նախագահին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին
Կարդացեք նաև
26 հունվար, 2023 թվական
Դիմում-ահազանգ
2020 թվականի հունիսի 6-ին Ավագ Գաբրիելյանը՝ լինելով
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ակնհայտ անարդար որոշում է կայացրել թիվ ԵԿԴ5138/02/15 քաղաքացիական գործով, որի արդյունքում խախտվել է Սարգիս Ալավերդյանի արդար դատաքննության իրավունքը։ Այդ փաստը արձանագրել են նաև վերաքննիչ, այնուհետև նաև վճռաբեկ դատարանները՝ գործն ուղարկելով նոր դատաքննության։
Բարձրագույն դատական խորհրդի կայքից տեղեկացել եմ, որ 2023 թվականի հունվարի 23-ին տեղի ունեցած դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը՝ ԲԴԽ-8-Ո-25 Որոշմամբ նախատեսվում է Ավագ Գաբրիելյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ։
Գտնում ենք, որ Ավագ Գաբրիելյանը չունի համապատասխան որակավորում և անաչառ դատավորի բարոյական հատկանիշներ՝ նշանակվելու դատարանի նախագահ։
Համոզված ենք, որ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնող դատավոր Ավագ Գաբրիելյանին չի կարելի նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում:
Վերոգրյալի հիման վրա՝ ահազանգում ենք, որ արդարադատության նկատմամբ տեղի է ունենում հերթական ծաղրը և հորդորում ենք հետ կանգնել նման նշանակումից:
Սարգիս Ալավերդյանի ներկայացուցիչ` փաստաբան Զարուհի Փոստանջյան