Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն այսօր այցելել է Աղավնավանք, Գոշ և Խաչարձան գյուղական բնակավայրեր՝ բնակիչների հետ հանդիպելու համար:
Համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե ինչ խնդիրներ են գյուղացիները ներկայացրել նրան և ինչ լուծումներ են նախատեսվում։ «Գյուղացիները ներկայացրել են ինչպես անձնական, այնպես էլ համայնքային բազմաթիվ հարցեր: Հարցերը վերաբերում էին գյուղամիջյան ճանապարհների տուֆապատմանը, մանկապարտեզների գազամատակարարմանը, խմելու ջրագծերի բարեկարգմանը, տրանսպորտի ժամանակացույցի վերանայմանը, տնամերձ հողամասերի տրամադրման կարգին, գյուղամիջյան գիշերային լուսավորության ցանցի բարելավմանը և այլն»,-նշեց Դավիթ Սարգսյանը։
Նրա խոսքով` 2023 թվականի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերի զգալի մասը հենց գյուղական բնակավայրերի խնդիրների լուծմանն է վերաբերում. օրինակ ամբողջությամբ վերափոխվելու է Աղավնավանք բնակավայրի խմելու ջրագծի ցանցը, Խաչարձանում տուֆապատվելու են գյուղական երկրորդային և երրորդային նշանակության ճանապարհները: Համայնքի միջոցներով Գոշ բնակավայրում գիշերային լուսավորության հին լապտերները փոխարինվելու են նոր ժամանակակից գերխնայող լապտերներով:Աղավնավանքի դպրոցն էլ վերջերս դիմել է գազամատակարարման խնդրով, ինչն արդեն լուծվել է։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Դիլիջանի համայնքապետարանի