Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկխոսությունն է բանալին իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար․ սա հեշտ դեպք չէ»․ Իսլանդիայի վարչապետը՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցով

Հունվար 26,2023 21:21

«Տարածաշրջանում ներկայիս հումանիտար իրավիճակը օրեցօր մեծացնում է մեր մտահոգությունը»,-ի պատասխան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցի ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում հայտարարեց Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտրիրը։

Ռուբեն Ռուբինյանի հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը Ադրբեջանի կողմից։ Նա ասաց․ «Նախորդ շաբաթ Իսլանդիայի նախագահությամբ ԵԽ Նախարարների կոմիտեն կոչ արեց վերաբացել Լաչինի միջանցքը։ Ադրբեջանի գործողություններն՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի խոսում են նրա՝ կանոնադրական և պայմանական պարտավորությունների խախտման մասին։ Իսլանդիայի նախագահությունը ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել՝ օրինակ՝ մոնիտորինգի մեխանիզմներ, քաղաքական և իրավական ընթացակարգեր՝ անդրադառնալու Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների այս լուրջ խախտմանը»։

Կատրին Յակոբսդոուտրիրն ասաց․ «2021-ի հրադադարից հետո ներգրավված բոլոր կողմերը համաձայնեցին աշխատել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ, ինչը շատ ձեռնտու կլինի այդ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց համար: Նաև ուզում եմ վկայակոչել, որ դառնալով այս կազմակերպության անդամ 2001-ին՝ ՀՀ-ն և Ադրբեջանը ստանձնեցին պարտավորություն գտնել հակամարտության խաղաղ լուծում։ Եվ երկու երկրները պետք է գործեն իրենց հանձնառություններին համապատասխան»։

Նա հիշեցրեց՝ Իսլանդիայի ԱԳ նախարարը, որն այժմ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն է, տարածել է հայտարարություն՝ կոչ անելով, որպեսզի վերականգնվի հաղորդակցությունն ու տեղափոխումն այդ միջանցքով։ Նաև ԵԽ Նախարարների կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել մեկամսյա շրջափակման հետևանքով հումանիտար անկայուն իրավիճակի համար։ Ամփոփելով Իսլանդիայի վարչապետը նշեց․ «Ի՞նչ կարող եմ ասել․ իսկապես երկխոսությունն է բանալին իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։ Նախարարների կոմիտեն կշարունակի հետևել զարգացումներին, բայց սա հեշտ դեպք չէ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031