«Երբ Ալեն Սիմոնյանն ասում է, որ այդ խրճիթ կոչվածը լավ պայմաններ է, մի հատ իրեն հարցրեք՝ մի օր կապրի՞ այդ պայմաններում։ Բայց եթե ինքը պնդում է, որ լավ պայմաններ են, իր տեսակետից գուցե ճիշտ է, որովհետեւ ծածկ կար։ Շատ զինվորներ վրանների տակ են կամ դա էլ չունեն»,-քննչական կոմիտեի դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անմահացած Հակոբ Ռոստոմյանի հայրը Արա Ռոստոմյանը` անդրադառնալով Գեղարքունիքի մարզում հրդեհ-պայթյունի հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքին։
Հիշեցնենք, որ 2021թ․ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողները, որոնք «Եռաբլուրում» Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բռնության էին ենթարկվել ոստիկանների կողմից, այսօր առերեսման գործողությունների են մասնակցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ։
«Եթե ինքը վրաններն այդ խրճիթի հետ է համեմատում, ապա լավ պայմաններ են։ Եթե դիրքերը կահավորված չեն, զենք չեն կարողանում առնել․․․մոդուլ են բերում։ Մի շաբաթվա հարց էր դա, բայց 2,5 է անցել»,-նշեց Արա Ռոստոմյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ