Ըստ datalex.am դատական տեղեկատվական կայքի՝ Հ․ Ղ․-ի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող՝ Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ի Իջևանի մասնաճյուղի կառավարիչ, համաձայնության գալով նույն բանկի ոսկերիչ Գ․ Մ․-ի հետ, 2020թ օգոստոսից մինչև 2021թ մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում, թվով 7 վարկառուների անվամբ՝ ընդհանուր 2.761.1 գրամ ընդհանուր քաշով 583 հարգի ոսկյա իրերի փոխարեն գրավադրել են ընդհանուր՝ 691.6 գրամ, որից 222.1 գրամը 583 հարգի ոսկյա, իսկ 468,9 գրամը այլ մետաղներից պատրաստված իրեր, որոնց քանակի և տեսակի վերաբերյալ ոսկերիչի հետ նախնական համաձայնությամբ պատրաստել են ակնհայտ կեղծ պայմանագրեր, որոնք օգտագործելով ստացել են ընդհանուր՝ 51.063.000 ՀՀ դրամ, ինչի արդյունքում Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 51.063.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Մեղադրանք է առաջադրվել նաև բանկի գանձապահ Ա․ Բ․-ին՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։