«Փաշինյանը չպետք է մտնի Եռաբլուր, որովհետեւ մեր երեխաների չլինելու համար ինքն է մեղավոր եւ պատասխանատու։ Որ գալիս ձեւական ծաղիկ է դնում մեր երեխեքի կամ Մ․ Մելքոնյանի շիրիմի մոտ, ես դա չեմ ընդունում։ Իր անցած ճանապարհն ուր, Մելքոնյանինն ու տղաներինն ուր»,-քննչական կոմիտեի դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անմահացած Նարեկ Ավետիսյանի հայրը՝ Սուրեն Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ 2021թ․ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողները, որոնք «Եռաբլուրում» Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բռնության էին ենթարկվել ոստիկանների կողմից, այսօր առերեսման գործողությունների են մասնակցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ։
Սուրեն Ավետիսյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմով պատասխանատու է պատերազմի հրահրման, զոհերի եւ տարածքային կորուստների համար․ «Նախկինները, ռուսները, բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Իրենք մածունն էլ սեւ կդարձնեն: Նիկոլը հոգեպես քանդել է բանակը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ