«Իրենք մեզ ոչ մի օրինական պահանջ չեն ներկայացրել։ Ոչ մի բան չեն ասել։ Միանգամից անցել են բռնի գործողությունների։ Մոտեցան, ու քաոսը սկսվեց։ Որքան էլ արդարանան, ամբողջը նկարահանված է»,-քննչական կոմիտեի դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում ասաց 2020թ․-ի պատերազմում որդուն անհետ կորցրած Գոհար Դավթյանը։
Հիշեցնենք, որ 2021թ․ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողները, որոնք «Եռաբլուրում» Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բռնության էին ենթարկվել ոստիկանների կողմից, այսօր առերեսման գործողությունների են մասնակցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ։
Գոհար Դավթյանը համոզված է, որ իրենց հանդեպ բոլոր գործողությունները հրահանգված են իշխանությունից․ «Վնասվածքներ ենք ստացել, արձանագրվել են բժշկական փաստաթղթերում։ Ոչ, ինձանից որեւէ մեկը ներողություն չի խնդրել մինչեւ օրս: Մեզ ոչ մի բան չի կաշկանդել ու չի կաշկանդելու։ Մեր երեխաները մարտի դաշտում են կռվել, մենք էլ այստեղ ենք թուրքի դեմ կռվում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ