«Երկու տարի ոչ մի բան չեն բացահայտել։ Հետաքննություն են անում։ Սուտ են ասում, իմ տղան չի զոհվել։ Վերջին անգամ սեպտեմբերի 27–ին եմ խոսել»,-քննչական կոմիտեի դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազատ Գեւորգյանը։ Նրա որդին՝ Կարեն Գեւորգյանը, 2020թ․-ի պատերազմից մինչեւ հիմա անհետ կորած է։
«ԴՆԹ են արել։ Բկներից այնքան բռնեցի, ԴՆԹ արեցին, բերին մի հատ գազանի մասունք, թե հեսա՝ ԴՆԹ-ն է համընկել։ Եսիմ որ թվի ողնաշարի կտոր էին բերել։ Պարզել եմ, որ ուրիշ տեղից են դա բերել։ Ոչ մի բան չեն արել իրականում։ Իմ տղան չի զոհվել։ Եթե սեպտեմբերի 28-ին զոհվել է, ինչպե՞ս են հոկտեմբերի 3-ին նրան տեսել Ֆիզուլիում (Վարանդա)։ Սակրավոր էր»,-հավելեց Ազատ Գեւորգյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ