Լրահոս
Օրվա լրահոսը

«Այրված տղաներն իրենք են լվացքի մեքենա ճարել, խողովակով ջուր հասցրել»․ զոհված հերոսի հայր

Հունվար 26,2023 17:20

«Ճանաչել եմ այրված տղաներից մեկին։ Ծնողների օգնությամբ այդ շինության մեջ իրենք են ամեն ինչ արել։ Լվացքի մեքենա են գտել-բերել, խողովակ են հայթայթել, որ ջուր հասցնեն։ Իրենք են իրենց գլխի տերը եղել։ Անտերության մատնված։ Երկու տարում իշխանությունից մի ճիշտ բան լսած կա՞ք»,-քննչական կոմիտեի դիմաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 44-օրյա պատերազմում անմահացած Անդրեաս Անդրեասյանի հայրը՝ Տիգրան Անդրեասյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզում հրդեհ-պայթյունի հետեւանքով 15 զինվորների մահվան դեպքին։

Նա կարծիք հայտնեց, որ իշխանությունը հայամետ չէ եւ լծված է բանակը քանդելու գործին․ «Թուրքն ինչ ասում է` սրանք ամիսներ անց անում են։ Ալիեւը պարզ ասել է, որ ՀՀ-ն բանակ չպետք է ունենա։ Ու սրանք դա են անում։ Խնայողության հաշվին բանակ են քանդում։ Ծնողներն են այսօր տիրություն անում զինվորներին՝ նասկի, կոշիկ․․․շարքային զինվորը վատ վիճակում է։ Հարազատներիս տղաները ծառայում են, վատ վիճակի մասին են պատմում։ Պատերազմի ժամանակ դիրքերն ավելի բարվոք վիճակում էին։ Իմ աչքով եմ տեսել տղայիս զորամասը»։

Նկատառմանն ի պատասխան, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը պնդում է, որ սահմանը մի քանի անգամ մեծացել է եւ ֆիզիկապես դժվար է, Անդրեասյանն ասաց․ «Այդ անձի անունը․․․նրա գործառույթը բանակ քանդելն է։ Հենց ինքը։ Իր ցինիկ խոսալը, ասում է՝ զինվորը լավ է։ Ո՞նց է լավ։ Ե՞րբ եք այցելել շարքային զինվորին, որ տեսնեք։ Զինվորը չորս տեղանոց վրանում է մնում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031