Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության աշխատակիցները ուղղել են «Լոռի բերդ» քաղաքատեղի» ամրոցի կիրճում՝ ժայռի ելուստի վրա անկման վիճակում գտնվող խաչքարը։
Հրաչ Մարուքյան ԿԳՄՍՆ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փորձագետ – Քանի որ խաչքարը միակն էր նշված վայրում և նրա շուրջը չկար ոչ տապանաքար, ոչ գերեզմանոց և պահպանված չէր արևելք-արևմուտք տեղադրման ավանդական ուղղությունը, ապա կարելի է եզրակացնել, որ մոտակա սրբավայրերից այն օտարվել է «ԽՍՀՄ» շրջանում, այնուհետև տեղադրվել նշված վայրում բարձրավոլտ էլեկտրական աշտարակների տեղադրման ժամանակ, ի տես ամրոցի այցելուների։
Ելնելով խաչքարի պարզ ու հասարակ և ոչ նախշազարդ բնույթից /բազալտ/ ենթադրում եմ, որ այն պատկանում է 5-7 դդ.-ին։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
պետական ոչ առևտրային կազմակերպություն