Սեփական նախաձեռնությամբ եմ հրաժարական գրել և տեղափոխվելու եմ մասնագիտական ոլորտ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
«Երկար ժամանակ էր քննարկվում այս հարցը: Երեք տարի եղել եմ օրենսդիր մարմնում, մեկ տարուց մի փոքր ավելի աշխատել եմ գործադիրում: Բազմաթիվ հմտություններ է տվել այս աշխատանքը, բայց կարծում եմ, որ հետայսու իմ գիտելիքներն ու հմտությունները կծառայեցնեմ այլ բնագավառում՝ ի նպաստ Հայաստանի»,-նշեց Բաղդասարյանը և հավելեց, որ ինքը մասնագիտությամբ իրավաբան է:
Լրագրողների ճշտող հարցին, թե ՄԻՊ-ի՞, թե՞ արդարադատության փոխնախարարի պաշտոնն է ստանձնելու, Բաղդասարյանը պատասխանեց. «Այս պարագայում, եկեք որևէ բան չհերքեմ և չհաստատեմ, հիմա որոշակի բաներ քննարկվում են, կարծում եմ շատ շուտով այդ մասին կտեղեկացվեք»:
Իր հրաժարականը Անի համայնքի ընտրությունների հետ կապողներին ասաց, որ Անի համայնքում առաջիկայում ընտրություններ են և հիմա այնտեղ ՔՊ-ն ունի պաշտոնակատար:
Կարդացեք նաև
«Ինչ վերաբերվում է իմ եղբորը, հասուն քաղաքացի է ունի իր դիրքորոշումը, իսկ այն թեզերը, որ տարածվեցին իրեն բերման ենթարկելու հետ կապված՝ ոստիկանությունը պարզաբանում տվել է, որ որևէ բան չեն գտել»,- պատասխանեց Նազելի Բաղդասարյանը՝ չցանկանալով մանրամասնել ընտանեկան հարաբերությունները:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Նազելի Բաղդասարյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից