Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա երկրի ղեկավարն ասում էր՝ «ժողովո՜ւրդը, ժողովո՜ւրդը»․ ումի՞ց էին վախենում, այս ծնողների՞ց»

Հունվար 26,2023 16:02

Ինչպես հայտնել էինք, 2021թ․ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողները, որոնք «Եռաբլուրում» Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բռնության էին ենթարկվել ոստիկանների կողմից, այսօր առերեսման գործողությունների են մասնակցում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ։

44-օրյա պատերազմում անմահացած Անդրեաս Անդրեասյանի հայրը՝ Տիգրան Անդրեասյանը, լսել էր հերոսների ծնողներին միավորող «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության կոչը՝ լինել ծնողների կողքին, եւ այսօր մարզից եկել էր Երեւան։ Նա լրագրողների հետ զրույցում դատապարտեց ոստիկանների գործողությունները եւ ասաց՝ քանի այս իշխանությունը կա, ինքը ոչ մի սպասելիք չունի եւ չի ակնկալում, որ մեղավորները կպատժվեն․ «Դրանց հիմնական գործառույթն իշխանությանը պահելն է։ Ի՞նչ կա չբացահայտելու։ Տեսանյութերն ու նկարները կան, ներողություն են խնդրել արածի համար, բայց պատասխանատվության չեն ենթարկվում։ Մենք կորցնելու բան էլ չունենք եւ ամեն ինչ անում ենք, որ օրենքը գործի»։

Նկատառմանն ի պատասխան, որ ըստ ոստիկանության՝ երկրի վարչապետն արարողակարգի համաձայն պետք է այցելեր Եռաբլուր, դրա համար են տարածքն ազատել, Տիգրան Անդրեասյանը նշեց․ «Բա երկրի ղեկավարն ասում էր՝ ժողովո՜ւրդը, ժողովո՜ւրդը․ ումի՞ց էին վախենում, այս ծնողների՞ց։ Կամ, այս երկրին ո՞ւր է ղեկավար։ Կամ, որ ասում են օրինական պահանջ են ներկայացրել ծնողներին, ի՞նչ օրինականություն նկատի ունեն։ Այս երկրում օրինականություն կա՞»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031