Լրահոս
Օրվա լրահոսը

Տիպային զորանոցի կառուցվածք չունեցող կացարաններում ուսումնասիրություն իրականացնել՝ կարգադրվել է կայազորների դատախազներին 

Հունվար 26,2023 16:14

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը 2023 թվականի հունվարի 23-ին կայազորների դատախազներին կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող այն քաղաքացիական շենք-շինություններում և կացարաններում, որտեղ 2020 թվականին և 2022 թվականին տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով տեղակայվել են զինվորական անձնակազմերը:

Զինվորական դատախազը, մասնավորապես, կարգադրել է Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների շրջանակում իրականացնել հետևյալ աշխատանքները.

• տեղեկություն ստանալ կայազորների սպասարկման տարածքում գտնվող բոլոր այն զորամասերի և ստորաբաժանումների վերաբերյալ, որոնց անձնակազմը կամ դրա մի մասը տեղակայված են ոչ տիպային զորանոցներում.
• տեղերում իրականացնել նշված կացարանների ուսումնասիրություն, պարզել դրանց կառուցվածքը, օգտագործվող տաքացնող միջոցների և վառելանյութերի տեսակները, դրանց ստացման, պահպանման և բաշխման գործընթացների օրինականությունը և հիմնավորվածությունը.
• պարզել նշված կացարաններում և զորամասերում վառարանների տեղադրման և շահագործման համապատասխանությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի կարգադրության պահանջներին, վառարանները վառելու համար համապատասխան միջոցների առկայությունը.
• իրականացնել հակահրդեհային միջոցների արտահերթ գույքագրում՝ ստուգել հակահրդեհային միջոցների ստացման, պահպանման և բաշխման գործընթացների օրինականությունը և հիմնավորվածությունը, դրանց փաստացի վիճակը, տեղադրման համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.
• հայտնաբերված խախտումների և թերությունների վերաբերյալ կազմել արձանագրություն՝ նշելով հայտնաբերված խախտումն ու նորմատիվ իրավական ակտի այն կետի պահանջը, որը խախտվել է:

Զինվորական դատախազ Էլիզբարյանը կարգադրել է սեղմ ժամկետում կատարված աշխատանքների արդյունքներն ամփոփել զեկուցագրում և հիմնավորող փաստաթղթերի հետ միասին ուղարկել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031