Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիների յուրահատուկ հումորը՝ թավշյա 5 տարում 5 մարզպետ փոխելու մասին

Հունվար 26,2023 15:16

Այսօր ՀՀ կառավարությունը ի գիտություն ընդունեց Նազելի Բաղդասարյանի՝ մարզպետի պաշտոնից ազատման մասին դիմումը ու այդ պաշտոնում նշանակեց Մուշեղ Մուրադյանին, որը, ինչպես արդեն գրել ենք, քաջածանոթ է մարզին, առավել ևս Շիրակի մարզպետարանի աշխատակազմին․ երկար տարիներ զբաղեցրել է աուդիտի բաժնի պետի պաշտոնը։

Նազելի Բաղդասարյանի հրաժարականի մասին ֆեյսբուքյան գրառումից հետո շիրակցիները սկսեցին հումորներ անել՝ ըստ էության ծաղրելով թավշյա կառավարիչների՝ մարզպետի պաշտոնի նկատմամբ ցուցաբերած անլուրջ մոտեցումը․ դեռ պաշտոնի չնշանակած, պաշտոնավարման մեկ տարին չլրացած՝ փոփոխություն են անում։

Գյումրեցիները հիշեցնում են, որ լրանում է թավշյա հեղափոխության 5-րդ տարին ու 5-րդ մարզպետն է նշանակվում։

«Շիրակի մարզում 5 տարվա մեջ 5-րդ մարզպետը կփոխենք, տեսնիս իմ հերթս ե՞րբ պտի հասնի»,- գրել է օգտատերերից մեկը, որին ի պատասխան՝ մեկ այլ օգտատեր կատակել է․ «Մի վռազցի, էդ պառադը ձեր դռնով էլ կանցնի»։

Օգտատերերից մեկն էլ նշել է․ «Մենք գործում ենք․ «Նոր տարի, նոր մարզպետ» կարգախոսով։

Գյումրեցի զբոսավարներից մեկն էլ կատակել է․ «Գյումրիում բոլորս սրտատրոփ ձյան գալուն կսպասեինք, մեկ էլ բռնեց, թազա մարզպետը էկավ»։

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն էլ, իր էջում տեղադրելով ընդդիմության հանրահավաքի օրը Հոռոմի խաչմերուկում զոհված զինվորի մայր ձևացած ու սկանդալ սարքած կնոջ լուսանկարը, կատակել է․ «Շիրակի մարզպետ պետք է նշանակվի Անոն, քանի որ ամենաբարձրն ինքն է գոռացել «նիգոոոոոոոլ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031