Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիշեք մեր գազի մասին». այն, ինչ տեղի ունեցավ Պատգամավորների պալատում, բացատրում է, թե Իտալիայի համար ինչ է նշանակում էներգետիկ կախվածությունը ոչ այնքան ժողովրդավարական պետություններից. L’Espresso

Հունվար 26,2023 14:59

Կառլո Տեչչեի հոդվածը՝ L’Espresso-ում.

Բաքվի դիվանագետը, որին կանչել են բացատրելու իր կառավարության կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացրել, հանդիպել է խորհրդարանականների և մեծամասնության ու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ՝ բացատրելու փաստերի իր տարբերակը եւ ընդգծելու, թե որքան կարևոր է իրենց մեթանը Իտալիայի համար:

Այն, ինչ տեղի ունեցավ այսօր առավոտյան Պատգամավորների պալատում, հստակ բացատրում է, թե Իտալիայի համար ինչ է նշանակում էներգետիկ կախվածություն ոչ այնքան ժողովրդավարական պետություններից։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների օրը, Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռաշադ Ասլանովը մոտ տասը րոպեի ընթացքում բազմաթիվ զրույցներ է վարել խորհրդարանականների, ինչպես նաև մեծամասնության և ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ՝ նախօրոք ներկայացնելով փաստերի իր տարբերակը, պատասխաններ տալով նախքան հարցեր ստանալը և առաջին հերթին հիշեցնելով բարեկամ իտալացիներին, թե որքան կարևոր է էներգետիկ համագործակցությունը ադրբեջանական մեթանի հետ, որը TAP գազատարով հասնում է Պուլիայի ափեր։

Արտաքին հանձնաժողովի պատգամավորները կանչել են Ասլանովին, որպեսզի տեղեկություններ ստանան Հարավային Կովկասում Բաքվի կառավարության կողմից վերահսկվող Լաչինի միջանցքի շրջափակման մասին։ Ավելի քան 120,000 հայեր, որոնք ապրում են ճանաչում չստացած Արցախի Հանրապետությունում՝ պատերազմի, արյան, Հայաստանի և Ադրբեջանի կողմից վիճարկվող երկրում, հայտնվել են թակարդում, սովի մեջ՝ առանց սննդի, դեղորայքի, հույսի։ Հումանիտար լուրջ ճգնաժամը մոբիլիզացրել է համաշխարհային կառույցները, և անգամ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հանդես է եկել կոչով։

Երեկ Պատգամավորների պալատը լսել է Հայաստանի դեսպանին, այսօր հերթը հասավ ադրբեջանցի գործընկերոջը, որն անշուշտ, ուրախ չէր, որ ստիպված էր արդարացնել իր իշխանությանը բարեկամ/գնորդ իտալացիների առջեւ: Ջորջա Մելոնիի Ալժիր կատարած այցին ուղեկցող ֆանֆարները դեռեւս չեն լռել, իսկ հրաշալի աշխատանքների ու ֆանտաստիկ հնարավորությունների մասին հայտարարությունները, որոնք կարող են Իտալիան վերածել եվրոպական գազային «հանգույցի», դեռ չեն հնացել։ Ըստ մեթանի հոսքերի վերաբերյալ Nomisma ընկերության հաշվարկների՝ Ռուսաստանից գազի ներկրման անկումը փոխհատուցել է հատկապես Ադրբեջանը, այլ ոչ թե Ալժիրը. Բաքուն այն հասցրել է 10,2 միլիարդ խորանարդ մետրի՝ 3 միլիարդով ավելի, քան 2021 թվականին, իսկ Ալժիրը ավելացրել է 2,3 միլիարդ խորանարդ մետրով՝ 21,2-ից հասցնելով 23,7-ի։

Այսօր ադրբեջանական ներդրումները համարժեք են ռուսականին, և հեռանկարում դրանք կարող են արագ աճել, քանի որ, ի տարբերություն ալժիրցիների, նրանք ունեն ավելի լավ ենթակառուցվածքներ։ Ինչո՞ւ հրաժարվել «հանգույց» դառնալու մեծ ապագայից: Լավ հասկացողին՝ քիչ բառեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031