«Վերջերս պարզ դարձավ, որ ինքն է տվել մեզ բերման ենթարկելու հրամանը։ Սեպտեմբերի 23-ին ես անձամբ եմ հետը խոսել այն մասին, թե ով է հրաման տվողը։ Ասեմ՝ «Դոգ»-ի հայհոյանքներն «օրհնանք» էին մեր խոսակցության ժամանակ։ Այ այդպես էինք իրար հետ շփվում, որ իմանայինք, թե ով է հրաման տվել»,-Քննչական կոմիտեի դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անմահացած Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։
Հիշեցնենք, որ 2021թ․ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողները, որոնք «Եռաբլուրում» Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բռնության էին ենթարկվել ոստիկանների կողմից, այսօր առերեսման գործողությունների են մասնակցում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ։
Վիգեն Ազատյանը նշեց․ «Ինքն անձամբ քիչ առաջ, երբ դրսում էր, ասաց, որ նման հրաման չի տվել։ Բայց առերեսումների ընթացքում կարմիր բերետավորներն ասել են, որ ինքն է տվել։ Կասկածում ենք, որ տեղում եղած այլ բարձրաստիճան ոստիկաններ են հրամանը տվել, բայց ինչու Խուդինյանն իր վրա վերցրեց, որեւէ մեկս չենք հասկանում։ Մենք Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետի վրա ենք կասկածում։ Խուդինյանը հիմա ծնողներից մեկի հետ առերեսման է։ Չեմ կարծում, որ ինքը սրա տակ կմնա։ Խուդինյանն իմ հետ հավասար հայհոյանք էր տալիս այդ հրաման տվողին, ո՞նց կարող է նման բան լինել։ Այո, իմ տվյալներով, կարմիր բերետավորներից 3-4 հոգի են ասել, որ նա է հրաման տվել, բայց Խուդինյանը յոթ ծնողի մոտ ասել է, որ ինքը նման հրաման չի տվել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ