Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զորանոցի հրդեհի գործով նոր մեղադրյալներ կներգրավվեն

Հունվար 26,2023 13:55

Այսօր առավոտյան ձերբակալվել է առաջին անձը, որի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված: Այս մասին այսօր կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով օրեր առաջ զորամասերից մեկում բռնկված հրդեհին, որը խլել էր 15 զինծառայողի կյանքը:

Նախաքննության շահերից ելնելով՝ գլխավոր դատախազը չցանկացավ բացահայտել այն անձանց հաջորդականությունը, որոնց նկատմամբ գործողություններ են իրականացվելու:

«Դատախազությունը զինդատախազի մակարդակով ամենօրյա հսկողություն է իրականացնում գործընթացի նկատմամբ, քննության ավարտի կոնկրետ ժամկետներ կան. Դրա մասին ես ձեզ պարբերաբար զեկուցում եմ, պարոն վարչապետ: Այս պահին նախաքննության շահից ելնելով ուղղակի չեմ բարձրաձայնի: Բոլոր անձանց նկատմամբ խափանման միջոցի հարցերն են քննարկվելու: Դրա ուղղությամբ կան ստրատեգիական լուծումներ: Համադրվում են կանոնադրությունները, կանոնագրքերը, բոլոր բլանկետային նորմերը և քրեաիրավական արգելքները՝ հասկանալու, թե ով ինչ չի արել անվտանգության կանոններն ապահովելու տեսանկյունից:

Բացի դրանից՝ զինդատախազի կողմից հրաման է արձակվել բոլոր կայազորների զինվորական դատախազներին ամենասեղմ ժամկետում տրամադրել տեղեկատվություն բոլոր զորանոցներում, այդ թվում 2020 եւ 2022 պատերազմական գործողությունների արդյունքում տեղափոխված զորանոցներում կենցաղավարման կանոնների, կեցավայրի կահավորման պայմանների հետ կապված, օրինակ՝ ինչո՞վ են ապահովված ծածկերը, կա՞ արդյոք 2-րդ ելք, որպեսզի թակարդի էֆեկտ չստեղծվի, ինչպես որ այս ողբերգության ընթացքում ականատես եղանք»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Նա նշեց, որ իրենք անընդհատ հանրությանը կներկայացնեն կատարվող քննության բոլոր ստուգվող վարկածների ուղղությամբ, որպեսզի քննության ընթացքում չունենանք սև խոռոչներ, ասեկոսեներ, բամբասանքի մակարդակի փորձագիտական կարծիքներ:

Հիշեցնենք, որ 2023թ. hունվարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել են 15 զինծառայողներ:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031