Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց Շիրակի մարզպետի պաշտոնից ազատել Նազելի Բաղդասարյանին, մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվեց Մուշեղ Մուրադյանը:
«Շնորհակալություն վստահության համար, վստահ եմ՝ կարդարացնեմ ձեր բոլոր սպասելիքները»,-վարչապետին և կառավարության անդամներին դիմեց նորանշանակ մարզպետը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Նազելի Բաղդասարյանին կատարած աշխատանքի համար:
Իր հերթին Նազելի Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց իր մարզպետ եղած ժամանակ կառավարության հետ փոխգործակցության համար. «Ինձ վստահված ժամանակահատվածում պատասխանատվությամբ կրել եմ այս կոչումը: Ես վստահ եմ, որ այն շարունակական ծրագրերը, որ մեկնարկել են մարզում, ի կատար կածվեն: Թող որ այն ծրագրերը, որոնք միտված են երկրի բարօրությանը, բավարար քաղաքական կամքով եւ պետական մտածողությամբ շարժվեն առաջ»:
Կարդացեք նաև
Երեկ հայտնել էինք, որ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հրաժարական է տվել:
Մուշեղ Մուրադյանը մինչ այս զբաղեցնում էր «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի պաշտոնը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ