Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը կփոխհատուցի Ջերմուկում տուժած տնտեսավարողների 4 ամսվա էլէներգիայի ու գազի ծախսը

Հունվար 26,2023 12:56

Կառավարությունը 100 %-ով կփոխհատուցի Ջերմուկում 2022թ սեպտեմբերին ռազմական գործողություններից տուժած տնտեսվարողների 4 ամսվա կոմունալ ծախսերը: Նման որոշում կայացվեց այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ կառավարությունն առաջարկում է Վայոց ձորի Ջերմուկ համայնքում 2022 սեպտեմբերի 11-ի դրությամբ հյուրատնային և հյուրանոցային գործունեություն իրականացնող կազմակերպություններին, որոնց շրջանառությունը նվազել է 50 տոկոսից ավելի, փոխհատուցել սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսերի համագումարի 100 տոկոսը, ինչն էապես կթեթևացնի նրանց կրած վնասները, և թույլ կտա, որ ընկերությունները ծառայությունները մատուցեն ամբողջ ծավալով և առանց որակի կոմպրոմիսի գնալու:

«Ընդհանուր աջակցության չափը, մեր նախնական գնահատականներով, կկազմի մոտ 50 մլն դրամ, որը, կարծում ենք, արդեն կրած վնասների փոխհատուցման տեսանկյունից համարժեք է»,- ասաց Քերոբյանը:

Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով Ջերմուկում հյուրանոցներն ու հյուրատները ընդհուպ մինչեւ երկու ամսով դադարեցրել էին իրենց գործունեությունը՝ չընդունելով զբոսաշրջիկների։

«Չնայած արդեն հոկտեմբերի 2-րդ կեսից և նոյեմբերի սկզբից հյուրատների և հյուրանոցների կողմից գործունեությունը վերականգնվել էր զբոսաշրջիկների համար, Ջերմուկ համայնքը շարունակում էր մնալ ոչ գրավիչ և վտանգավոր վայր՝ հանգիստը կազմակերպելու տեսանկյունից։ Նշված գործոնների ազդեցությամբ, համաձայն Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տեղեկատվության՝ մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների իրացման շրջանառությունը»,-ասաց նախարարը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031