Shamshyan.com. Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 126 ԼԼ 50 համարանիշի և Range Rover մակնիշի 04 ZZ 400 համարանիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ, սակայն վթարի մեջ մեղադրում են միմյանց։
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Կարդացեք նաև
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը հաշվառված է ՀՀ կառավարության հաշվեկշռում և սպասարկում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։