Խորհրդային Միության փլուզումից հետո անկախություն ձեռք բերած նախկին հանրապետություններից շատ չեն ֆուտբոլիստները, որոնք հրավիրվել են եվրոպական թոփ ակումբներ։ Առավել քիչ են այն ֆուտբոլիստները, որոնց համար այդ ակումբները լուրջ ջանքեր են գործադրել նրանց տրանսֆերը ձեռք բերելու համար։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը այդ առումով այն բացառիկ ֆուտբոլիստներից է, որը հանդես է եկել ու այսօր էլ խաղում է Եվրոպայի ուժեղագույն թիմերում։ Ըստ վիճակագիրների, Հենրիխ Մխիթարյանը հետխորհրդային ամենաթանկ ֆուտբոլիստի կարգավիճակ սահմանել է երեք անգամ։
2013 թվականին Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվեց 27,5 միլիոն եվրոյով։
2018 թվական։ Լոնդոնի «Արսենալը» Մխիթարյանի համար «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել է 34 միլիոն եվրո։
Կարդացեք նաև
Իսկ տրանսֆերային ռեկորդը Հենրիխ Մխիթարյանը սահմանել է 2016 թվականին, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» հայ ֆուտբոլիստին Դորտմունդի «Բորուսիայից» ձեռք բերեց 42 միլիոն եվրոյով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ