Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայկ Չոբանյան. Ամենամեծ թերությունը պրոֆեսիոնալ մարդկանց բացակայությունն է կառավարությունում. «Հրապարակ»

Հունվար 26,2023 11:38

2 տարի Տավուշի մարզպետ, իսկ արտահերթ ընտրություններից հետո 4 ամիս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար աշխատած Հայկ Չոբանյանն այսօր իր հարազատ IT ոլորտում է։ Նա անցյալ տարի ընտրվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն ու երեկ ամփոփում էր Հայաստանում եւ Արցախում իրականացրած ծրագրերը։

Ասուլիսից հետո Չոբանյանին նախ հարցրինք՝ ինչպե՞ս է տեսնում Արցախում ծրագրերի իրականացման շարունակությունը։ «Արցախում մեր ծրագրերը նույնն են, ինչ Հայաստանում, եւ մենք դա չենք առանձնացնում ընդհանրապես։ Առանձնացնում ենք սթրեսի տեսանկյունից։ Մեզ համար շատ ավելի առաջնային է Արցախում ցանկացած ծրագրի իրականացումը՝ հաշվի առնելով Արցախի առանձնահատկությունները եւ ռազմավարական, անվտանգային, տնտեսական տեսանկյունից եւ ոչ միայն։ Եվ 2023 թ․ մենք հնարավոր առավելագույն ծրագրեր ենք իրականացնելու Արցախում»,- ասաց նա։

Ինչո՞վ եք դա բացատրում, հատկապես, որ այս կառավարությունը վերջին չորս տարիներին այնքան պաշտոնյա է փոխել՝ սկսած ուժային կառույցներից, որքան երեւի նախորդ 10-20 տարում չէր փոխվել։

– Հաշվի առնելով նաեւ պաշտոնական մեկնաբանությունները՝ ես կարծում եմ, որ կա մի մեծ խնդիր, որը վերաբերում է պրոֆեսիոնալիզմի գնահատմանը։ Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր ոլորտ պետք է ղեկավարի այդ ոլորտի պրոֆեսիոնալ մարդը։ Ես կարծում եմ, որ այսօրվա կառավարությունում այդ նախապատվությունը չկա, եւ էդպես հնչել է նաեւ իմ ազատման ժամանակ։

Այսինքն՝ Ձեզ համարեցին պրոֆեսիոնալ եւ ազատեցին, որպեսզի Ձեր փոխարեն ոչ պրոֆեսիոնալ մե՞կը գա։

– Ես գտնում եմ, որ այսօր ամենամեծ բացը, ամենամեծ թերությունը պրոֆեսիոնալ մարդկանց բացակայությունն է կառավարությունում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031