2022թ․-ի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ ոստիկանների կողմից բռնության ենթարկված զոհված զինծառայողների ծնողներն այսօր կրկին ՀՀ քննչական կոմիտեում էին՝ մասնակցելու առերեսման գործողությունների։ Նախնական տեղեկություններով` առերեսումը լինելու է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ։
Նախկինում 4 ոստիկանների հետ էին առերեսումներ տեղի ունեցել, եւ ծնողները լրագրողներին հայտնել էին, որ նրանք ներողություն են խնդրել, սակայն մինչեւ օրս որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, որեւէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։
Այս քրեական գործը, են ինչպես ծնողներն են նշել, ուղղորդում է իշխանությունը, որպեսզի մեղավորները չպատժվեն։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ