Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն իսկ ստանձնած լինելով ՍԴ դատավորի բարձր պաշտոնը՝ Սեդա Սաֆարյանը որպես դիմողների ներկայացուցիչ՝ վերաքննիչ բողոք է ներկայացրել․ «168 ժամ»

Հունվար 26,2023 09:00

Արդեն իսկ լինելով ՍԴ դատավորի կարգավիճակում, ստանձնած լինելով ՍԴ դատավորի բարձր պաշտոնը՝ Սեդա Սաֆարյանը որպես դիմողների ներկայացուցիչ՝ վերաքննիչ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան իր անվամբ ու ստորագրությամբ:

Հրապարակման մեջ նշված էին փաստական հանգամանքներ, տվյալներ, դիմելու օրը, որպեսզի թե կասկածի տեղիք չտար մեր հրապարակումը, և թե ՍԴ դատավորին նախ և առաջ կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորություն ունեցող մարմինը՝ ՍԴ-ն կարողանար հեշտությամբ հասկանալ՝ խոսքն ինչի մասին է և իրավաբանական մտքի ինչ հսկայի հետ են իրենք աշխատում:

ՍԴ-ի խնդիրը հեշտացնելու համար հղումներ էինք կատարել նաև Մայր օրենքի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի այն հոդվածներին, որոնք արգելում էին Սեդա Սաֆարյանին որպես ներկայացուցիչ հանդես գալ դատարանում: Կոպիտ ասած՝ դա նույն բանն է, որ ասենք վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանի դատավորը հանդես գա որպես փաստաբան:

Հաջողվեց կապ հաստատել ՍԴ լրատվական ծառայության հետ, որտեղից փոխանցեցին խնդրի առնչությամբ ՍԴ պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի՝ «ՍԴ դատավորներն, այդ թվում՝ ՍԴ նախագահը, ՍԴ մեկ այլ դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը կարող են հայտնել բացառապես «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածի, 1-ին կետով սահմանված գործընթացի շրջանակներում»:

Հիշեցնենք, որ հարցրել էինք՝ ինչպիսի՞ն է ՍԴ նախագահի ու առհասարակ ՍԴ դատավորների դիրքորոշումը 168.am–ի հրապարակման մեջ նշված փաստերի առնչությամբ, և արդյո՞ք առհասարակ ՍԴ-ում այդ առնչությամբ կատարվում են որոշակի գործողություններ:

Գոհար ՍԱՎԶՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031