Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարցեր գլխավոր դատախազուհուն

Հունվար 25,2023 23:13

ՀՀ գլխավոր դատախազուհին միջնորդություն է ներկայացրել ԱԺ, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պատգամավոր Արմեն Չարչյանին։ Ըստ շրջանառվող լուրերի, մեղադրանքն առնչվում է Արթուր Սարգսյանի (Հաց բերող) մահվան հանգամանքների հետ։

Ըստ մեղադրանքի, Արմեն Չարչյանը եղել է բժշկական հանձնաժողովի անդամ և հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Արթուր Սարգսյանին կալանավորելու համար։

Մի շարք հարցեր բարձրակարգ մասնագետ, անկախ և անաչառ գլխավոր դատախազուհուն․

1․ Տիկին գլխավոր դատախազուհի,որքան ինձ հայտնի է, Արթուր Սարգսյանին հրավիրել էին հարցաքննության, բայց նրա պաշտպաննը հրավերն անտեսել էր և այդ պատճառով որոշում կայացվեց Արթուր Սարգսյանին նորից կալանավորելու մասին։ Արդյոք մեղադրանք առաջադրվե՞լ է նաև պաշտպանի նկատմամբ։

2․ Մեղադրանք առաջադրվել է միայն Արմեն Չարչյանի՞ն, թե՞ նաև հանձնաժողովի մյուս անդամներին։

3․ Իհարկե, ողջունելի է բացահայտել 2017թ․  Արթուր Սարգսյանի ողբերգական մահվան  հանգամանքները, բայց ի՞նչն է ձեզ խանգարում բացահայտել շատ ավելի թարմ չբացահայտված հանցագործություններ,մահեր և սպանություններ․

2019թ․

-Արա  Մխիթարյանի ծեծը, ով մինչ այժմ գտնվում է կոմայի մեջ։

-Մհեր Եղիազարյանի ողբերգական մահը, ի դեպ շատ մոտ Արթուր Սարգսյանի դեպքին։

2022թ․

-Արմեն Գրիգորյանի ողբերգական մահը։

-Սոնա Մնացականյանի նույնպես ողբերգական մահը։

-Ապարանում երեք երիտասարդների սպանությունը։

-Էդգար Ղազարյանի ծեծը։

Վստահ եմ, որ այս հարցերը մնալու են անպատասխան, քանի որ դուք ընդամենը կատարում եք վարչապետ-բռնապետիկի հանձնարարականները, ուրիշ  ոչինչ։

 

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031