Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում շարունակվող շախմատի Tata Steel Chess ավանդական գերմրցաշարի 10-րդ տուրում ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Լեւոն Արոնյանը միավորը բաժանել է Ռիչարդ Ռապորտի հետ եւ 5,5 միավորով 14 մասնակիցների մեջ ընթանում է 5-րդ հորիզոնականում։
Արոնյանը այս մրցաշարում ամենից շատ ոչ-ոքի արած շախմատիստն է։ Նա ինը պարտիայում բաժանել է միավորը մրցակցի հետ եւ մեկում հաղթանակ է տարել։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ