Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պարտականությունները ժամանակավոր կատարող Ցոլակ Ակոպյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ս.թ. հունվարի 11-ին ԲՊՀ գիտական խորհուրդը ընտրել է Հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի 5 անդամներին: Հունվարի 13-ին Ուսանողական խորհուրդը իր հերթին ընտրել է 5 ուսանող անդամներին։ Ընտրված թեկնածուների ցուցակը ԲՊՀ-ն և Ուսանողական խորհուրդը ներկայացրել են Լիազոր մարմին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հիմնադիրը՝ ՀՀ Կառավարությունը, պարտավոր է 30 օրվա ընթացքում ձևավորել Հոգաբարձուների խորհուրդ։ Ի գիտություն բոլորի՝ 30 օրվա ժամկետին մնացել է 3 աշխատանքային օր։ Այնպես, որ ճգնաժամը խորացնելու փոխարեն դադարեցրե՛ք անօրինական գործողությունները և Հոգաբարձուների խորհուրդ ձևավորե՛ք»։