Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի՝ 18 հունվարի 2023 թվականի N 29 որոշմամբ ստեղծվել է Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողով։ Ըստ համայնքապետարանի կայքում ներկայացված փաստաթղթի՝ հանձնաժողովի հիմնական խնդիրն է նպաստել Դիլիջանի համայնքապետարանի էթիկայի կանոնների պահպանմանը, ապահովել համայնքային ծառայողի պատշաճ վարքագիծը, բացառել հանրային և մասնավոր շահերի բախումը, ամրապնդել հասարակության վստահությունը:
«Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 44-45-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի.
- Ստեղծել Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողով` հետևյալ կազմով.
1) Բազինյան Արման-Դիլիջան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ – հանձնաժողովի նախագահ.
2) Թամրազյան Արփի -Դիլիջան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար – հանձնաժողովի քարտուղար.
3) Գրիգորյան Նոնա -Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական – հանձնաժողովի անդամ.
4) Գրիգորյան Վարդան–Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար – հանձնաժողովի անդամ.
Կարդացեք նաև
5) Սարգսյան Քրիստինե- Դիլիջան համայնքի ավագանու անդամ (համաձայնությամբ)- հանձնաժողովի անդամ։
2. Հաստատել Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից»,- նշված է որոշման մեջ։
Լուսանկարը՝ Դիլիջանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից