Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում UNFPA հայտարարությունը համարում են կանխակալ և իրականությանը չհամապատասխանող

Հունվար 25,2023 17:40

Ադրբեջանի արտգործնախարարությունը զարմանք և ափսոսանք է հայտնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA)՝ Լաչինի միջանցքի շուրջ հայտարարության կապակցությամբ՝ կոչ անելով կազմակերպությանը զերծ մնալ «այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են հարված հասցնել իր հեղինակությանը»:

«Կոչ ենք անում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին պահպանել անաչառությունը, զերծ մնալ այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են հարված հասցնել կազմակերպության հեղինակությանը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ում կարծում են, որ UNFPA հունվարի 24-ի հայտարարությունը Լաչինի միջանցքի շուրջ ոչ օբյեկտիվ է, չի համապատասխանում իրականությանը և դուրս է գալիս կազմակերպության մանդատի շրջանակից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ UNFPA ադրբեջանական գրասենյակի ղեկավարին կանչել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմ և մտահոգություն հայտնել «կանխակալ, իրականությանը չհամապատասխանող» հայտարարության համար:

Հայտարարության համաձայն՝ «ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը երկրորդում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչը՝ թուլացնելու լարվածությունը և ապահովելու Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։

Սա չափազանց կարևոր է ազդակիր բնակչության՝ ներառյալ կանանց և աղջիկների, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնական կարիքների բավարարումն ապահովելու համար:

Միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն սեռական և վերարտադրողական առողջության կարևոր պարագաների և ծառայությունների շարունակական հասանելիության և կանանց համար անվտանգ ծնունդ տալու հնարավորության համար:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը պատրաստ է աշխատել բոլոր կողմերի հետ՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան՝ ապահովելու հիմնական պարագաների և ծառայությունների հասանելիությունը կանանց և աղջիկների, ինչպես նաև այլ խոցելի խմբերի համար»։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031